850AMD
ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿ՝ նոր բանաձև
Խտացված հեղուկ պարարտանյութ խոլորձների և էպիֆիտ բույսերի համար։ Կենսահեղուկը կենսահումուսի հեղուկ քաշվածքն է՝ կենսաբանորեն ակտիվ նյութերի կոմպլեքսով։ Նպաստում է կանաչ զանգվածի ավելացմանը, արմատային համակարգի առողջ զարգացմանը, առատ ծաղկմանը։
Առավելությունները
- Պարունակում է սնուցման համար անհրաժեշտ միկրո և մակրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ։
- Բարձրացնում է բույսի դիմադրողականությունը և կայունությունը սթրեսային գործոնների նկատմամբ։
Օգտագործումը
- Օգտագործումից առաջ թափահարել։
- Նոսրացված լուծույթի պատրաստումը. 25մլ Կենսահեղուկը նոսրացնել 1լ ջրում։
- Բույսն ընկղմել լուծույթի մեջ 1-1.5 ժամ։
- Խորհուրդ է տրվում սնուցումները կրկնել 7-15 օրը մեկ:
Ծավալը՝ 1լիտր