Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել Greenshop.am կայքի այցելուներին, թե կայքում գրանցվելու դեպքում ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք պահպանվում և օգտագործվում:


Տվյալների հավաքագրումը և գաղտնիությունը

  1. Մեզ համար հաճախորդների տվյալների հավաքագրման հիմնական նպատակը ապահով, բարձրակարգ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Գրանցվելով և օգտվելով մեր կայքից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ` օգտագործելու Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով`
    • Կապ հաստատելու Ձեզ հետ Ձեր կողմից կատարված պատվերների առաքման մանրամասների մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար,
    • Ձեր պատվիրած ծառայությունների մատուցման և անհրաժեշտ օգնության տրամադրման համար,
    • Մեր առաջարկած ծառայությունների, ինչպես նաև գովազդի կանոնակարգման և կատարելագործման համար,
    • Լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության պարագայում Ձեզ հետ կապ հաստատելու համար,
    • Ձեր կողմից կատարված պատվերը հաստատող, ինչպես նաև սխալ կամ թերի լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ բնույթի էլեկտրոնային նամակների ուղարկման համար:
  2. Ձեր գաղտնաբառը հաշիվ մուտք գործելու Ձեր բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե, այնուամենայնիվ, փոխանցել եք Ձեր տվյալներն այլոց, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում կարող եք վերականգնել այն կայքի օգնությամբ:
  3. Մեր կողմից հավաքագրված տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում։