Գրանուլացված կենսահումուս
- Արտադրող Orwaco CJSC
«Orwaco» ընկերության գրանուլացված կենսահումուսը կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է՝ ստացված մաքուր կենսահումուսից (որդակոմպոստից): Չկան քիմիական հավելումներ։
-
1100AMD
Գրանուլացված կենսահումուսը կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է՝ ստացված մաքուր կենսահումուսից (որդակոմպոստից): Չկան քիմիական հավելումներ։ Արտադրության գործընթացը ներառում է օրգանական զանգվածի որդակոմպոստացումը, որը փոխակերպում է օրգանական նյութերը բարձրորակ, հումուսով հարուստ, գորշ հողանման զանգվածի՝ կենսահումուսի, որն այնուհետև հատիկավորվում է՝ գործընթացներին համապատասխան։ Հատիկները նվազեցնում են որդակոմպոստի ծավալը, հեշտացնում օգտագործումը և պահպանումը, ինչպես նաև իդեալական են դաշտերում մեքենայացված կիրառման համար։
Առավելությունները
- Գորշ գնդաձև հատիկներ 3-5 մմ տրամագծով
- Բարելավում է հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկանիշները
- Բարձրացնում է հողի օրգանական զանգվածի քանակությունը՝ պահպանելով դրանում այնպիսի միկրոօրգանիզմների աճը, որոնք կարևոր նշանակություն ունեն բույսերի կողմից սննդատարրերի կլանման և առողջ աճի համար
- Բարելավում է հողի կատիոնափոխանակման ունակությունը
- Կարգավորում է հողի pH-ը՝ դարձնելով հողից սննդատարրերի կլանումն ավելի մատչելի, նպաստելով բազմաթիվ մշակաբույսերի լավ աճին
- Պահպանում է հողի խոնավությունն՝ այդպիսով նվազեցնելով հաճախակի ջրելու անհրաժեշտությունը
- Չի պարունակում մոլախոտերի սերմեր
- Դանդաղ քայքայման օրգանական պարարտանյութ է` հիմնական սննդատարրերի կայուն մատակարարմամբ, բույսերի պարարտացման, հողի վերահանքայնացման և միկրոօրգանիզմների բազմազանության ապահովմամբ:
Գրանուլացված կենսահումուսը կարող է օգտագործվել դաշտերի, պարտեզների, պտղատու այգիների, ջերմոցային բույսերի, դեկորատիվ ծառերի և թփերի, սենյակային բույսերի պարարտացման համար։
Առկա է հետևյալ երկու մոդելները՝
- փոքր չափ, տարողություն՝ 1լ , արժեքը՝ 1100 դրամ
- մեծ չափ, տարողություն՝ 5լ , արժեքը՝ 3300 դրամ