Կենսահումուս

Կենսահումուս


«Orwaco» ընկերության կենսահումուսն էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։
  • 250AMD

Կենսահումուսն էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Այն փխրուն, դուրեկան հոտով սևհողանման զանգված է, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ միկրո- և մակրոսննդատարրեր, ֆերմենտներ, վիտամիններ, հումինաթթուներ և հորմոններ։ Այն հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք առողջացնում են հողը։

 

Առավելությունները

 

  1. Վերակենդանացնում, հարստացնում է հողը և բարելավում կառուցվածքը՝ ավելացնելով դրանում օրգանական զանգվածը
  2. Ապահովում է հիմնական սննդատարրերով, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը և կալիումը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մակրո և միկրոտարրերով
  3. Պարունակում է մշակաբույսերի և արմատային համակարգի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար բակտերիաներ, վիտամիններ, սննդատարրեր, հավելումներ
  4. Բարձրացնում է բերքատվությունը և լավացնում աճեցված մթերքի համահոտային հատկանիշները
  5. Բարելավում է հողի օդաթափանցելիությունը
  6. Մեծացնում է հողի՝ ջուր պահելու ունակությունը
  7. Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը, կանխում հողի աղակալումը, պնդեցումը և էրոզիան:

 

Կենսահումուսը կարելի է խառնել ծաղկամանի կամ այգու հողին՝ անմիջապես կամ ամբողջ աճի ընթացքում։ Այն կարող է օգտագործվել սածիլների աճեցման, սերմերի նախացանքային մշակման, գարնանային և աշնանային պարարտացման ժամանակ, ինչպես նաև վեգետացիայի ընթացքում՝ սնուցման նպատակով։

 

Առկա է հետևյալ չափսերը՝

  •  տարողություն՝ 0,5կգ , արժեքը՝ 250 դրամ
  •  տարողություն՝ 2,5կգ,  արժեքը՝  660 դրամ
  •  տարողություն՝ 5կգ,     արժեքը՝  1100 դրամ
  •  տարողություն՝ 20կգ,   արժեքը՝  3300 դրամ
  •  տարողություն՝ 40կգ,   արժեքը՝  4700 դրամ


Խորհուրդ տրվող ապրանքներ