8000AMD
Կենսահեղուկը կենսահումուսի հեղուկ քաշվածն է, որը պարունակում է բույսերի աճի համար սննդանյութեր, միկրոտարրեր, օգտակար միկրոօրգանիզմներ։ Հեղուկ պարարտանյութն արագ է ներգործում և կարող է օգտագործվել գյուղատնտեսությունում բոլոր տեսակի մշակաբույսերի, բանջարեղենի, դեկորատիվ ու տնային բույսերի, ծաղիկների համար։ Կենսահեղուկն ապահովում է բույսերի հավասարակշռված սնուցում։
Առավելությունները
- Ակտիվացնում է բույսերի սննդառության բնական ֆիզիոլոգիական գործընթացները
- Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունն անբարենպաստ եղանակային պայմանների, վնասատուների, հիվանդությունների, ցրտահարությունների և տեղափոխումների նկատմամբ
- Նպաստում է B խմբին պատկանող վիտամինների, C վիտամինի և հակաբիոտիկների արտադրությանը, որոնք պաշտպանում են բույսերը ֆիտոպաթոգեն բակտերիաներից՝ դրանով իսկ նվազեցնելով ֆունգիցիդների կիրառման անհրաժեշտությունը, բարձրացնում է բերքատվությունը (առնվազն 20%-ով)
- Արագացնում է բույսերի հասունացումը բնական ճանապարհով (առնվազն 5-8 օրով)
- Լավացնում է համահոտային հատկանիշները, ճնշում է մի շարք այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են՝ ժանգը, ալրացողը, ֆուզարիոզը, քոսը և այլն:
Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է 1 լ կենսահեղուկը նոսրացնել 10 լ ջրում։ Կենսահեղուկով պարարտացումը կարելի է կրկնել յուրաքանչյուր 7-10 օրը մեկ։
Առկա է հետևյալ երեք չափսերը՝
փոքր չափ, տարողություն՝ 1լ , արժեքը՝ 900 դրամ
միջին չափ, տարողություն՝ 5լ , արժեքը՝ 3000 դրամ
մեծ չափ, տարողություն՝ 10լ , արժեքը՝ 4000 դրամ