Բազմակի օգտագործման տոպրակներ
- Արտադրող Becotex Armenia
Օգտագործվում է ինչպես սննդի տեղափոխման, այնպես էլ տնտեսական ապրանքների տեղափոխման համար: Ծալվում և տեղադրվում է փոքրիկ հարմարավետ գրպանիկի մեջ՝ չզբաղեցնելով մեծ տեղ պայուսակի մեջ։ Կարող է տեղափոխել մինչև 15կգ ապրանք: Արտադրված է Հայաստանում:
-
1290AMD
Becotex Armenia կազմակերպությանը ստեղծվել է 2018թ-ի դեկտեմբերին։
Կազմակերպության նպատակն է հայ հասարակության շրջանում ձևավորել հոգատարություն դեպի բնությունն ու շրջակա միջավայրը, կիսվել զարգացած երկրներում գործող փորձով, ձևավորել պլաստիկ/պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք հանդիսացող բազմակի օգտագործման տոպրակների կիրառման մշակույթ, հայրենասիրությունը տեսական մակարդակից փորձել բերել պրակտիկ դաշտ։
Տոպրակները բազմակի օգտագործման են՝ թեթև, ամուր, հեշտ լվացվող և հեշտությամբ տեղավորվում են ցանկացած չափսի պայուսակի մեջ։
Բաղադրությունը` 100% պոլիէսթեր
Առկա գույներ՝ կարմիր, բորդո, մոխրագույն