Տորֆ
- Արտադրող Orwaco CJSC
Տորֆը մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ է, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:
-
470AMD
Տորֆը մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ է, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:
Տորֆը կարող է ունենալ թե՛ քայքայվածության տարբեր աստիճանի բույսերի մնացորդային և թե՛ նուրբ ամորֆային կառուցվածք:
Այն պարունակում է հումինաթթուներ, աճի և զարգացման խթանիչներ, ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի համար որոշ սննդատարրեր ավելի մատչելի դարձնելու համար։ Տորֆն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այն արդյունավետորեն կարող է օգտագործվել որպես ցանկացած տեսակի հողախառնուրդների հիմք՝ նախատեսված սածիլների և դեկորատիվ ծաղիկների աճեցման համար։ Կարող է օգտագործվել ցանկացած հողի ֆիզիկական հատկությունների բարելավման համար:
Առավելությունները
- Բարելավում է հողի կառուցվածքը
- Հարստացնում է ոչ պարարտ և ավազային հողերը
- Բարձրացնում է ջրի պահունակությունը թեթև ավազոտ հողերում
- Պարունակում է բույսերի կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը և այլ միկրոտարրեր
- Բարելավում է ծանր կավահողերի ջրաթափանցելիությունը՝ թույլ տալով արմատներին շնչել և աճել
- Արմատներն ապահովում է անհրաժեշտ էլեմենտներով, ինչպիսիք են՝ ջուրը, օդը և սննդատարրերը
Տորֆն օգտագործվում է ցանկացած տեսակի մշակաբույսերի, դեկորատիվ և պտղատու ծառերի, հատապտուղների և սածիլների աճեցման, մուլչապատման և պարարտացման համար:
Առկա է հետևյալ երեք չափսերը՝
- փոքր չափ, տարողություն՝ 2,5լ , արժեքը՝ 470 դրամ
- միջին չափ, տարողություն՝ 5լ , արժեքը՝ 600 դրամ
- մեծ չափ, տարողություն՝ 10լ , արժեքը՝ 900դրամ